-
29.06.2016|
23:12
Կյանքի 79-րդ տարում վախճանվել է ականավոր արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը:
-
29.06.2016|
23:11
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
-
29.06.2016|
23:10
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ցանկացած պահի վերստին ահագնանալու վտանգ է պարունակում՝ հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հարավային Կովկասի երկրներ այցի մեկնելուց առաջ:
-
29.06.2016|
23:09
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել:
-
29.06.2016|
23:08
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նամակում ինչ էլ գրած լինի, օգնում է Ռուսաստանին և Թուրքիային վերականգնել հարաբերությունները՝ «Թրենդին» ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզան։
-
29.06.2016|
23:07
Ղազախստանը 2017-ի հունվարի 1-ից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ կդառնա: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեկ կայացած քվեարկությունում Թաիլանդի և Ղազախստանի միջև նախընտրությունը տվել է Աստանային և երկու տարի Ղազախստանը կլինի Անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական անդամներից մեկը:
-
29.06.2016|
23:06
Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է Միացյալ Թագավորության զինված ուժերի 160-րդ ՈՒելսյան հետևակային բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Մարտին Գամբլի գլխավորած պատվիրակությանը:
-
29.06.2016|
23:05
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ բրիտանացի ընտրողների՝ Եվրամիությունը լքելու որոշումը բեկանելու որևէ ճանապարհ չկա:
-
29.06.2016|
23:03
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը «ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթնաժողովում (հուլիսի 8-9-ին) համատեղ հայտարարություն կանեն» ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցության նոր ձևաչափի վերաբերյալ՝ ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների վերաբերյալ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ։
-
29.06.2016|
23:02
Ավելի քան 4 մլն մարդ ստորագրել է խնդրագիր, որը կոչ է անում վերանայել ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցության հանրաքվեի արդյունքները: Խնդրագիրը հրապարակված է Բրիտանիայի խորհրդարանի կայքում: